|
Հայաստանում բացահայտ ցինիզմով կեղծված հերթական ընտրությունը եւ դրա հանդեպ ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի համեմատաբար հանգիստ վերաբերմունքը, երբ ընտրությունից հետո հայտարարվում է, թե չէին էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի եւ ասվում է, որ ընտրությունը, որին մասնակցել են` եղել է ապօրինի, հիմք տվեց Հայաստանում նոր ընդդիմության կամ նոր ուժի անհրաժեշտության մասին մտորումների: Աշխուժացան այդ մասին քննարկումները, առայժմ առավելապես փորձագիտական կարծիքների մակարդակում: Այդ ամենն ունի միանգամայն օբյեկտիվ հիմքեր: Ակնհայտ է, որ ներկայիս ընդդիմությունն իր մի շարք մարտավարական թերությունների կամ սխալների հետեւանքով կորցրել է հասարակության վստահության զգալի մաս: Ընդ որում, հասարակությունը ներկայիս ընդդիմության հանդեպ վստահության այդ որոշակի պաշարը կորցրել է ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն իշխանափոխություն չի անում, կամ հանրահավաք չի անում: Կորստի բուն պատճառն այն է, որ ընդդիմության բառապաշարը, ընդդիմության խոսքն աստիճանաբար սկսեց նույնանալ իշխանության խոսքի հետ, հասարակությունն աստիճանաբար սկսեց տեսադաշտից կորցնել ընդդիմության եւ իշխանության տարբերությունը: Մինչդեռ Հայաստանում գործող իշխանական համակարգի դեմ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե արմատական քննադատության ենթարկել իշխանությանը, այլ հասարակությանը հստակ եւ կոնկրետ ներկայացնել իշխանությունից սեփական տարբերությունը: Երբ ներկայիս ընդդիմությունը դա կարողանում էր անել, ապա իրադարձությունների զարգացումը ինքն էր թելադրում, մեծ հաշվով: Երբ ընդդիմությունը սկսեց հաջողություն որոնել աշխարհաքաղաքական որոգայթների մեջ եւ այդ հարթության վրա չեզոքացավ իշխանության ու ընդդիմության տարբերությունը, ընդդիմությանը մնաց ընդամենը սպասել, թե երբ կտապալվի կամ երբ հանդուրժող եւ քրիստոնեավար կդառնա իշխանությունը: Պարզ է, որ այդ պայմաններում անխուսափելիորեն աշխուժանալու են նոր ուժի, նոր ընդդիմության մասին խոսակցությունները, որոնք պարբերաբար աշխուժանում են Հայաստանում, երբ որեւէ մի փուլում ակնհայտ է դառնում քաղաքական դաշտում հասարակության եւ ընդդիմության միջեւ անվստահության եւ հիասթափության լուրջ չափաքանակի առկայությունը: Բայց, արդյոք այդ նոր ուժի մասին խոսակցություններն իրենց մեջ պարունակում են գործնականություն: Այդ առումով, թերեւս պետք է ասել, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, երբ պարբերաբար գործընթացների երեսին են հայտնվել այդ խոսակցությունները, դրանք երբեւէ աչքի չեն ընկել գործնականությամբ: Պատճառն իհարկե այն չէ, որ թե տվյալ ժամանակի գործող ընդդիմության, թե տվյալ ժամանակի իշխանության համար նոր, թարմ ուժի առաջացումը հավասարապես եղել է վտանգավոր եւ նրանք երկուստեք փորձել են դեռ “օրորոցում” ոչնչացնել այդ նոր ուժին, ինչն անկասկած տեղի է ունենալու այժմ, եթե որեւէ ձեւով նշմարվի այդ նոր ուժը կամ դրա գործունեության գործնականության որեւէ էական տարր: Խնդիրն այն է, որ Հայաստանում նոր ուժի առաջացման մասին խոսակցությունները կառուցվել են առկա ուժերի ոչնչացման քարոզչական առանցքի վրա: Այսինքն, մեծ հաշվով, նոր ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունները կառուցվում են սպասման տրամաբանությամբ: Սպասվում է, որ առկա ուժերը որեւէ հարցում տապալվեն, որպեսզի թե իշխանության եւ թե ընդդիմության այդ տապալումների ֆոնին նորից հնչեցվի նոր ուժի անհրաժեշտության մասին: Այլ կերպ ասած, նոր ուժի մասին դատողություններն ու քննարկումները փաստացի հանրությանն են առաջարկվում “հին” ուժերի գործունեության տրամաբանությամբ. իքսը եւ իգրեքը տապալվեցին, հասարակությունը մնաց ձեռնունայն, ուրեմն իսկական ժամանակն է դատարկ տեղը լրացնելու: Դա ինքնին արդեն արհեստական հիմք է նոր ուժի ստեղծման գործում: Բանն այն է, որ քաղաքականությունը բնական գործընթաց է: Եթե որեւէ մեկն ունի ասելիք եւ անելիք այդ գործընթացում, ապա ասում եւ անում է անկախ նրանից, թե ինչ են ասում եւ անում գործընթացի մասնակից “հին” ուժերը: Ընդ որում, իր ասելիքն ու անելիքը կառուցում է ոչ թե “հների” անհաջողությունների, սխալների կամ տապալումների վրա, այլ բացառապես սեփական արժեքների, որոնք անկախ քաղաքական գործընթացի մասնակիցների կազմի, ներկայացվում են հասարակությանը: Եթե հասարակությունը հոգնել է “հներից” ու չի հավատում նրան, ապա կգնա նորի հետեւից, եթե հավատա: Իսկ եթե ոչ, ապա ինչքան էլ որ նորն իր ճանապարհը բացի “հնին” ճանապարհ դնելու ելակետով, միեւնույն է, ստացվելու է “թագավորություն ավերակների վրա”: Իսկ դա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորի ցանկությունն է` թագավորել այդ պայմաններում, որ սեփական հնարավոր անհաջողությունը, սխալը կամ ձախողումը պայմանավորվի ուրիշի թողած ավերակով: Թե ինչ է ստացվում դրանից, մենք ականատես ենք լինում այժմ, երբ օրինակ հաջողությունները վերագրվում են նոր մտածողությանը, իսկ անհաջողությունների պատճառ են հռչակվում նախորդ տարիները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ըստ իս մեզ ոչ թե նոր ընդդիմություն է անհրաժեշտ այլ ընդամենը մի ազատ հեռուստաալիք Պետք է մեկտեղվեն ջանքերը եւ ելքեր փնտրվեն Ա1 վերաբացման համար Այդ պարագայում գործող քաղաքական ուժերն իրենց ասելիքը կհասցնեն հասարակության ոչ այդքան ակտիվ եւ մոլորված հատվածին Թե չէ փորձեք մի ամիս նստել հեռուստացույցի առջեւ առանց Internet-ի եւ տպագիր մամուլի
Hasmik
Հանրապետությունում կա 1/3 մոտ կազմող բնակչություն, որը չի աջակցում ՀՀՇ-ականներին, կամ հանրապետականներին։ Դա կարող է նշանակել նաև, որ հանրապետությունում կա քաղաքական երրորդ ուժ, որի մասին ակնարկ անելուց անգամ սարսափում են առաջին երկուսը, և հրաշալի համագործակցում միմյանց հետ, չնայած պնդվող ատելությանը, երբ անհրաժեշտ է լինում այդ երրորդ ուժի գաղափարական սահմաններում գործող որևէ գործչի ոչնչացնել, կամ լռության ու մոռացության դատապարտել։ Այդ, երրորդ ուժի գաղափարական շրջանակներում գործող գործիչները բազումն են, բայց համերաշխորեն լռության են մատնվում իրենց ընդդիմադիր հորջորջող ՀՀՇական և կառավարական մամուլում։ Երրորդ ուժի գաղափարական շրջանակներում գործող գործիչներ են Վտարանդի Գրողների ու Մտավորականների միության անդամները, որոնք ընդդիմադիր ուժերի Լոս-Անջելեսյան կոնգրեսում հռչակել են անգամ վտարանդի նախագահության թեկնածուի առաջադրման պատրաստակամությունն ու վճռականությունը։ Աբսուրդն հասել է այնտեղ, որ 500 պատգամավորի ներկայությամբ նման հռչակագիր է կարդացվել, տարածվել է ինթերնետով YouTub-ով ու ներկայումս էլ հասու է բոլորին, բայց առաջին երկուսը ձևանում են, որ տեղյակ չեն, նրանց մամուլն էլ լուռ է, անգամ ձեռ առնել չեն համարձակվում իրենց հատուկ ցինիզմով, որովհետև անգամ այդպես վարվելը փաստի պատմական արձանագրում է դառնալու։Հայերիս մեջ կա ուժ որ կարծում է, որ հանրապաետականներն ու ՀՀՇ-ն նույն զիբիլն են, իսկ ավելի կոնկրետ, երկու մասի բաժանված և այսօր իրար միս ուտող, նախկին ու ներկա բոլշևիկյան ԿԳԲ-ն, և երրորդ ուժը գալիս է այս երկուսի գործելակերպն ու ոճը մեր երկրից արմատախիլ անելու։Վահե Ավետյան07.01.2009
Վահե Ավետյան
mite karcum eq,vor ishxanapoxutyune inqnanpatak e??? haskaceq,anhrajesht e hexapoxutyun,hexapoxutyun,vore kcni,kstexci gitakic hasarakutyun,vore inqe kxekavari erkire. verjapes.... nayeq vrastanin,nayeq ukrainain,,,ayo,ayntex ahreli texasharj ka mardu iravunqneri ev joxovrdavarutyan tesankyunic,,,bayc 2 erkrum el chqnajam e,isk dra patchare mekn e-brnutyune brnutyun e cnum! isk vor menq,aveli chisht MENQ vax te ush hasnelu enq ayn surb baxdzanqin,vorn uni naev KGBi padvalum gtnvox mer barekame,kaskatsic ver e!!!
nairi
Anna jan hasarakutyun ev petutyun mec shat mec problem uni arden shurj 10 tari sksac ayn jamanakic erb ir erkri naxagah hntrvec mek , vor sahmanadrutyamb nuynisk arajadrvelu iravunqchuner, erb masayakanoren ira hramanov srcharanum mard spanecin,heto el naxagah kochvox asec te hl eli ban uner dran aselu u amenakarevor erb texiunecav hoktemberi 27 u dra anmijakan patasxanatuner robik serjik esor ekri ishxanutyun en, erb MArti 1 exav u dranic heto hasarakutyan bolorandamenr arajin isk hanrahavaqin chnerkayacan , erb antarberen Cexasnpanutyan uracmann u serjiki 7 taracq handnelu,mayndorfihrchakagri umadridyan pastatxti storagrman.Aysinqn problem yuraqanchyurin e,arajin hertin hasarakutyan yuraqanchyur andamin,voxj joxovrdin. ev heto nor hndimutyan.Hndimutyun HAk karox e ev chlinel u inch dranic mer problemner klucven,voch.Aysinqn amen mek inq iren petqa hamari hndimadir u hndimutyan naxadzernox,ankexc payqaroxu hndvzox vati u bacasakani dem, ev voch te tun nsti ,vochinch chani u sksi qnnadatel HAK-in u boxoqi nranic.Ayo yuraqanchyur iravunq uni HAK-icdjgohelu ev boxoqelu,bayc imkarciqov nax petq e dra iravunq vastakel,aysinqn gone HAk-i kesi chapov hndvzel u hmbostanal, payqarel hanun drakani u rejimi dem, gone ajakcel u ognel HAK-in.Aylvoch te vochinch chanel , ayl divaninn nstel u pnpntalev pnovel hndimutyan.Anna im ev qo mtacelakerpi tarberutyun na e, vor es indz hamarum em hndimutyun ev ankax HAK kam poxos hndimadir klini u kpayqari es mnalu em hndimadir ev payqarem, u urishic boxoqelu poxaren inqs anem hnaravor hndhanur payqari hamar.Ete esor HAK u Levon Ter-Petrosyann en payqarum ev mer bolori npatakneri hamar qayler dzernarkum (vat te lav da urish u erkrord harcn e) uremn es vochte vochinch chanelov petqa nrancic miayn boxoqem u pnovem carayutyun matcuelov rejimin, ayl inqs ajakcem u payqarem, ev ete kan sxalner uremn drancic pnpntalu poxaren, ed sxalic hachuyq stanalu poxaren porcem arajarkel lucumner, ognel.Ay ete nman dzevov mtacoxner shat linen apa nuynisk HAk-i kariqn el chi lini u amen inch inqnstiqnyan klucvi.Karen qo datoxutyunner aneluc ete aznvorenhndunes vor qonshac jarangutyun, dashnakcutyun,ishxnautyun u ayloq iranq en hardzakvum u or u gisher mtacuminchpes chezoqacnen HAk-in,apa parz klinivor HAk pashtpanvoxiderum e ev ayo qo datoxutyunner chisht en ete dranq anum en rejimi nerkayacucixhner spasarkuner, hayluri tatevikner. chgitem du nranic es te voch bayc ete voch uremn vat mi zga vor hndimadirner drakan arajhntac en unenum, ev mi charaxnda erb anhajoxutyun en unenum, qani vor ete du inqd mtacum es Hayastani u hasarakutyan masin du inqd arajin petqa qez mexadrs u vat zgas.Bolors uzum enq vor sev gorc anen urishner mer poxaren isk menq nstenq u profesori pes verlucutyunner anenq.Inchpes orinak minchev 2008-i hntrutyunner,over patkeracnum 2007- skzbin vor arden mi qani masic hnaravor e lurjsharjum. Ayn jamanak el bolor ir gluxn arelpaxel er u shat shater miayn petrvari verjinorerin miacan erb arden sev gorc arvac er urishnerikoxmic u bolor vstah ein vor Haxtanakmot e u nuyn dzev arag el paxan irenc tner u noric spasum en vor urishner sev gorcn anen u verjumeliirenqgan mianan asen menq payqarelenq u haxtelenq.Kam konkret verjin hntrutyunneri het hargeliners hima boxoqelu poxaren duq durs gayiq poxoc trucik bajaneiq, kpcneiq, cec uteiq u halacveiq, te giteq miayn mec mec tun nstac xoselov e, u giteq vor sa dashnkaneri-jarangutyan u ayl ujikneri patvirvac akcianer chen vortex vostikan qez amen dzev ajakcum u xraxusum e, serjik ognum ,sashik finansaforum ,verjum el biznes es unenum,poxov pargevatrvum, u ayl laper stanum rejimic vorpes pargevatrum.patkeracreq Hak chka ete dzer inqnasirutyun kbavararvi u hima duq inqnerd eq hndimadir u hasarakutyan hndimadir naxadzernox.Heriqa strkamtutyunic azatveq, ete es vichakin enq uremn yuraqanchyurs mexavor enq u urishneric boxoqelu poxaren yuraqanchyurs ekeq gorcenq.Miguce ev HAk -um kan xndirner, bayc ete HAk-ic boxoqoxner edqan hamardzakutyun chunen irenq bacahayt haytararen hndimadir linelu masin ev ankexc sksen nor mtqer u gaxaparner arajarkel, erb nranq vaxenum en rejimi chnshumneric u irenc hndimadir kecvacq miayn mtqum en arthaytum kam el HAK-ic djgohelu poxaren, ev naxhntrum en anshar gluxner shari tak chdnel ev miayn charaxndal u aranc ban anelu urishnerin mexadrel da ekeq hndunenq vor azniv che. Zarmanalu che vor rejim noric hraparak e berel hay-turqakan harcishurj patverov kexc voch asoxnerin , sksel e dashnak u ayl ujeri "hndimadir" laynacaval propagandan ev nor hskayacaval hardakum e sksel HAK-i dem, qani vor shater chen nkatum vor henc hima lurj baner en katarvum (konkret amen inch Xarabaxi masov e pttvum, erb nuyn ibr hndimadir dashnkaner ushacac vaynasun en bardcracrel hay-turqakani masov,vori mejiranq elpatasxanatu en, bayc mi cptun chen hanel u chen hanum Xarabaxi masov, qani vor rejimicpatver chunen) ev shutov rejim lurj davachanakan u petakanutyan vtangox qayler e anelu irencishxnautyun pahelu hamar ev ayd jamanak miak kangnecnox u dra dem kangnox linelu e HAK.Masnavorpaes Xarabaxi harcov lurj procesner en texi unenum, erdoxan gnuma moskva, lavrov galisa Hayastan, seyran ohanyanna gnum nuyn jamanak moskva, katoxikosnern en gnal galu maisn haytararum.Es amen patahakan chi.
Haykk
Մեկնաբանությունը միանգամայն հրատապ է և տրամաբանական, թեև` հույժ հոռետեսական: Այդ հոռետեսությունը չափազանց հասկանալի է, որովհետև ինչպես արդեն նշվեց, ՀԱԿ-ի յուրաքանչյուր քննադատություն ակնթարթորեն որակվում է իբրև "իշխանաության պատվեր" և կապարակնքվում: Ցավալի է, բայց անգամ քսանմեկերորդ դարում մենք մնացինք կռապաշտ, աչառու և նեղմիտ: Քննադատում ենք իշխանությանն անհանդուրժողականության համար, սակայն անհանդուրժողականությունը մեզանում ամենուրեք է` ընդդիմության մեջ, հասարակության: Հայաստանում միայն կույր սիրում են կամ կուրորեն ատում, բայց ճշմարտությունը ոչ Սերժ Սարգսյանին սիրել-չսիրելու մեջ է, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ տրամաբանական մտածողության: ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐԸ ՉԻ ՏԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ, ՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԻ , ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ: Հոդվածի հեղինակը միանշանակ ազատ է կռապաշտության աղտից, եթե միայն շատերը լինեին այդպիսին...
Նարինե Դիլբարյան
Ձեր տունը շինվի, քիչ մնա կասեք մեկնաբանեք այն իրերը, որոնց հպվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն օդը, որ շնչում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու այդպես շարունակ: Էս ինչ կռապաշտություն է
Արման
xist hiastapvac em heghinaki koghmnakal ev anirates meknabanutyunic.Inch nor uj ? Mite ka dra karik@ ? Konkret vortegh e da erevum ? Dra karik@ uni iharke miayn ays (ishxanutyun@) vorpisi karoghana karavarel ev teladrel aynpes inchpes teladrum e dashnaknerin,oek-in,geghamyanin,ajm-in,xosrovnerin,rafinerin ev ayln ! Isk Ter-Perosyani sharjumic srank ughaki takner@ ... en,hakarak depkum Levoni amen elutic heto chen hraviri anvtangutyan xorhrdi nist vorpesi haskana te inch er asvum eluytum ev mitingneric orer araj el voghj kaxak@ chen pashari vor kich mardik gan, A1 kbacen,normal @ntrutyun kanen,spand chen ani.Nor irakan @ndimadir uj stexcel ughaki hnaravor che,vorovhetev joguvurd@ arden lavel giti ov ove ev @st eutyan dra karik@n el chka.Levon@ shat hmut ev porcaru petakan gorcich e u ughaki havasar@ chuni Hayastanum inchkan el vor nran bolor TV-nerov varkabeken u heghinaki nman kaskacen nra hnaravorutyuneri vra ! Ev @ntanrapeslav kliner ete heghinak@ porcer meknabanel Levonihet Hayastan aycelac mijazgayin makardaki demkeri perberabar handipumner@ ev tevakan handipumner@ !
Hrach
Չեք կարծում , որ բոլորին էլ զզվացրել եք էդ հիմար-հիմար մեկնաբանություններով, մեկդ չասեց ինչ եղավ երեկ, ու ինչ հետեւանք կունենա վաղվա համար: Նիկոլ Մի խոսելու թեմա էլ գտել եք: Ի նչ լավ է: Մեզ մոտ բոլորը եւ իշխանություն են, եթե իրանց այդ մասին հարցնում են գործի տեղը, եւ հոգով ընդդիմություն են էլի բոլորը:
Anna
Այս զրույցները, թե իշխանություները թողնելու էին, թե չէին թողնելու որ Նիկոլը, կամ Պողոսը հաղթի, մի տեսակ խնդալու են: Իշխանությունները երբեք չեն թողելու, ու ընդդիմությունը ՊԻՏԻ կարողանա: Եթե չի կարողանում, ուրեմն պրոբլեմ ունի: Էդքան բան: Ավելին, եթե էդ ընտրությանը քաղաքի կենտրոնում ընդամենը 24 տոկոս ա գնում, ուրեմն շաաատ լուրջ պրոբլեմ ունի: Եվ ի դեպ դրա հետևանքով հասարակությունն էլ պրոբլեմ ունի: Կառաջարկեի Haykk-ին փորձել սթափ ու սառը գնահատել այս իրականությունը:
Anna
Նիկոլի պարտությունը այս խղճուկ "քաղաքական" ուժի ողորմելի ներկայացուցչին փոխանակ լրջագույն հետեւություններ անելու առարկա դառնա ՀԱԿ-ի ներսում, ընդամենը, ինչպես միշտ, հերթական հերթապահ ինքնաարդարացման ֆրազներ արտաբերելու հիմք է դարձել: Տարօրինակ չէ. մի ուժ, որը իրեն ու հատկապես իր առաջնորդին վերջին ատյանի ճշմարտությունն է համարում ոչ մտածելու, ոչ էլ վերլուծելու կարիք ունի: Սակայն բոլոր պատճառները չեն, որ ՀԱԿ-ից դուրս են գտնվում: Ինչ էր 10000 ձայնը, որ միասնական, համախմբված ընդդիմությունը չկարողանար հավաքել Նիկոլի համար: Սակայն ՀԱԿ-ի կազմավորման ընթացքում "Ժառանգության" եւ "Նոր Ժամանակների" հանդեպ հարվածները միայն այն բանի համար, որ վերջիններս չէին պատրաստվում մտնել այս անհասկանալի հիմունքներով ձեւավորված ավտորիտար կառույցի մեջ սկիզբն էր այն վերջի, որը ՀԱԿ-ը ինքն իր համար պատրաստեց: Ռեժիմի դեմ պայքարում բնական դաշնակիցների մեջ մահացու վտանգ տեսնելը եւ նրանց օր առաջ շարքից հանելու բոլշեւիկյան մարտավարությունը բերեց ընդդիմության թուլացման բնականոն գործընթացի (ինչը տեղի է ունենում ցանկացած պարտված նախագահական ընտրությունից հետո) գերարագացմանը: Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նոր մարտավարությամբ առաջնորդվելու "Ժառանգության" հորդորները դիտվեցին համարյա դավաճանություն, եւ ընտրություններին նախորդաղ մի ամբողջ ամիս ՀԱԿ-ին սպաարկող մամուլը եւ որոշ անհեռատես վերլուծաբաններ հարձակում էին գործել "Ժառանգության" վրա, անգամ ավելի սաստիկ, քան Բեգլարյան Գագիկի եւ իշխանությունների: Մերժելով միասնական ցուցակի "Ժառանգության" մոդելը` չհանդուրժվեց անգամ երկու առանձին շարասյուներով ընտրկան առավել լայն էլէկտորալ ընդգրկում ապահովելու պարզ տեխնոլոգիական առաջարկը` "ընդդիմադիր միասնական ճակատը" պառակտելու մեղադրանքով: Արդյունքում, "Ժառանգությունը" անհեռատեսորեն բավարարեց ՀԱԿ-ի բոլոր քմահաճույքները եւ ստացանք "միասնական ընդդիմության" ջախջախիչ պարտություն ավագանի ընտրություններում` ներընդդիմադիր դաշտում տիրող վակխանալիայի արդյունքում (թեեւ "Ժառանգությունը" իրեն պահեց խիստ պարկեշտ եւ ընտրություններին թեկուզ ՀԱԿ-ի հաղթանակը վնասելուն մեղսակից չլինելու մտայնությամբ որեւէ կերպ մինչեւ ընտրությունների ավարտը չհակադարձեց եւ չպատասխանեց ՀԱԿ-ին) էլ ավելի հիասթափված եւ ընտրություններին դուրս չեկած ընդդիմադիր ստվար էլեկտորատի տեսքով: Սակայն անգամ ավագանու ընտրություններում տապալման դառը փորձառությունը խրատ չեղավ ինքնասիրահարված այն պարոնների համար: "Միակ ընդդիմությունը" շարունակեց գործընկերներին հիմա էլ ներսից քայքաելու մարտավարությունը: Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ ՀԱԿ-ի մտքի գիգանտները ամեն առավոտ հավաքվում են եւ փոխադարձ աուտոտրենինգ անցկացնում եւ իրար համոզում, որ արդեն հաղթել են եւ շուտով "մոնղոլ-թաթարական" ավազակապետությունը կտապալվի եւ իրենք կգան իշխանության: Բնականաբար, նման պայմաններում ոչ թե պետք է լրջորեն զբաղվել իշխանությունների դեմ պայքարով, որն արդեն համարյա չկա, այլ պոտենցիալ վտանգ ներկայացնող ընդդիմադիր "գործընկերներին" ոչընչացնելուն (այս բառը պատահական չենք օգտագործում. ով տեղյակ է ՀԱԿ-ի ներսում տիրող , ու, նախեւառաջ, նրա առաջնորդին հատուկ լեքսիկոնից` կհասկանա): Արդյունքում ամեն հաջորդ ընտրության ընթացքում ընդդիմությունը, լինի դա ՀԱԿ, թե "Ժառանգություն" կստանա ավելի քիչ ձայներ եւ անգամ դաշնակցությունը շահեկանորեն կառանձնանա որպես "թարմ" ուժ: "Ժառանգության" քայքայման փորձը կտրուկ եւ կոշտ ձեւով կանխելուց հետո ՀԱԿ-ի մամուլը հայտարարեց, որ "ժառանգությունը" իշխանական պրոյեկտ է, իսկ հեռացվածները "ազնիվ ընդդիմադիրներ": Իսկ 40 օրը չանցած նույն այդ հեռացվածներից ամենաազդեցիկին, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին "իշխանական պրոյեկտ" հռչակելը ընդամենը հերթական անգամ ապացուցեց ՀԱԿ-ին ու նրա կողմնակիցներին համակած բոլշեւիկյան մոտեցման անլրջությունը, անազնվությունն ու վտանգավորությունը ընդդիմության, այսինքն նաեւ երկրի ապագայի համար: "Լրջանալու պահն է", տղեք, մի-քիչ առավոտները հայելու մեջ քիչ ձեզ նաեք ու օբյեկտիվորեն վերլուծեք ձեր սխալները:
Karen
Bacardzakapes sxal datoxutyunnner, voronq parz erevumen, vor hexinak inch vor hatuk npatakov e arel, nerkayacnelov chexac irakanutyan tex, vorpes elaket vercnelov lriv sxal himqer, poxelov hangamanqner, shexelov bun exelutyun ev amen inch karces te inch vor npataki hamar xexatyurelov(ayspesem mtacum, qani vor hexinak minch hima barcr inteleketov u qich te shat tramabanvac hodvacnerov e achqi hnkel, ev nman hodvac karox e miayn nshanakel, vor sa hatuk e arvac. im karciqov sa Hakob Badalyani amenavat hodvacn e, ir makardakic shat cacr-nman tv-neri "meknabannneri" ).Karch asac hamamit chem voch mi mtqi het.Hargeli hexinak , indzhetaqrqir e,mite duq xrxusum eq kexcavorutyun, ete voch inchu eq aydpeszarmanum, vor hndimadirner ankexc inchpes minch hntrutyun aynpes el hima asum en, vor gnum en hntrutyan voch te mandati ayl ayl harcer lucelu hamar, hndhanur payqari mej nor chakatamarti, asum en vor giten Hayastanum hnaravor che ardar hntrutyun ev uremn es paymannerum hnaravor che vor Nikol kam ayl hndimadir "hntrvi" ayspisi hntrutyunnerov. Naev asum en vor miak real hnaravorutyun nman paymannerum haxtelu da ayn e , vor hasarakutyan 75%-ic avelin masnakci hntrutyan.Mite hexinak xraxusum e kexcvaorutyun kam rejimi handep aynpisi barcr karciq uner, vor mtacum er te nranq unak en azat hntrutyun anckacnelu ev hashvi nstelu joxovrdi karciqi het, im karciqov voch, ev uremn mnum e mi ezrakacutyun anel , vor ays hodvacum hexinak ankexc che ev inch vor hatuk npatakov e irakanutyan het axers chunecox baner grel.Hatkapes tarorinak e nman hodvaci i hayt gal nman tramabanvac verlucabanic ayn jamanak erb noric sksel en rejimi koxmic propagandvel azgi charorak urucq dashnkanern u ayl patverov chvchvacox ujikner, voronq eli sksel en tatron xaxal hay-turqakan harci aritov, ayd harci bun imastn u karevorutyun xexatyurelov , shexelov bun xndric,harc darcnelov sepakan chvchvocneri vra ushadrutyun hravirelu mijoc, hasarakutyan ushadrutyun shexeluc ,molorecnelu, rejimin satarelu ev ayl anazniv xaxerov, erb ashxarhum texi en unenum principal texasharjer u masnavorpaes mertaracasharjanum,erb amen inch aranc mez katarvum e,isk rejim ir dashnak,jarangutyun u ayl hachaxordnerov harc darcnum en zut emocional makardaki,kencaxayin mi vayrahach,sepakan goyutyan masin hishecnelu mijocu aydpisov inchpes ev darer datapartum Hayastanin vochnchacman.Huys unem sar u tramabanvac datox mardik qich chen ev noric kut chenq uti.Zzvel enq caxu hndimadirneric, emocional vayrahacheric, lurj harceri antexi shahgorcumic sepakan npatakneri hamar.Inchqan rejim erazi nor hndimadir ujeri i hayt galun,ashxarhiaraj storanalov mer shaheridavachani, bayc nersum joxovrdin storacni. erkir qandi u dashnak-jarangutyun-norjamnakaner-ramakavarnerov shexi joxovrdi ushadrutyun ir aspatakutyunneric, iskakan hndimutyan dem arshavner ani, nor caxu ujeri pr-propaganda ani taqun u bacahayt mievnuyna , vstah em , vor hasarakutyun el hesht chi trvum kextot xaxeri (inchpes dashnkaneriverjin varcu 100 hoganoc piketner evs mekangam apacucecin ), ev havatum e HAK-in, giti vor iskakan hndimutyun na e u Ter-Petrosyan ev nrancici spasum e voch te sut xostumner u heqiatner ayl aznvutyun irakanutyun ete nuynisk da hasarakyutyan sapsumner chiardarcni, ete darn e u petq e elispasel.ev mi shat karevor hngamanq amen voq hima spasum e, hasarakutyan yuraqanchyur andam spasum e en pahin , erb bolor miasin himqenq dnelu popoxutyunneri u erazac Hayastani stexcman. Isk ed pah sarnasrtoren u texin mer hamazgayin portkman,vorpeszi lini anvrep u anvnas petakanutyan hamar HAK chisht pahin khaytarari.Shater kharcnen isk inchu hima chen bolor mianum payqarin,de da mer daravor strkamtutyan tak aprac lineluce, drahamar erkar e dareriarac verapoxel.Ev inchpes dipuk nshec Levon Ter-Petrosyan ......inchqan erkar aynqan tank....(payqari u haxtanaki masin e).Karch asac ka hasarakutyan poxox, Hayastani petakanutyamb mtahog u drakan popoxutyunneri hndunak arajnordox mek real hndimadir uj - HAK.Payqar Payqar MInchev VerjP.S. Husov em hodvaci het anhamadzaynutyun himq chi lini im comenti chtexdrman hamar.Shorhakalutyun
Haykk
հարգելի պարոն Բադալյան, խոսքս Արմեն Բադալյանին եմ ուղղում, իսկ դուք ինչ կապ եք տեսնում այս ընտրությունների եւ ԼՂ-ի միջեւ
Հայկ
Amen depqum @ntrutyunnerin masnakcel@ petq er. Chmasnakcelu imast es chem tesnum, isk masnakcelov, inchpes arden aystex asvec, vorosh harcer lucvum en.
Suren
Հարգարժան տիար Հակոբ Բադալյան, շնորհակալություն անկողմնակալ եւ ազնիվ այս հոդվածի համար:
Միքայէլ Հայրապետեան
Կեցցեք, հարգելի բարեկամ, տիար Հակոբ Բադալյան: Շատ հավասարակշռված Խոսք է սա. հատկապես իշխանության եւ ընդդիմության բառապաշարի, ես կասեի` նույնիսկ աշխարհընկալման, մասով: Շնորհակալություն` այսպիսի նյութ մեր հանրությանը մատուցելու համար:Հարգանոք` Մ.Հայրապետեան
Միքայէլ Հայրապետեան
Հարգելի Հակոբ ԲադալյանԴուք չեք քննարկում այն տեսակետը, որ Կոնգրեսին միգուցե և պետք չէր Ն. Փաշինյանի հաղթանակը ու այս ընտրություններում նրանք այլ խնդիրներ էին լուծվում, ինչն և արեցին: Փորձեք այս ընտրությունները կապել ԼՂ-ի հետ և ամեն ինչ կհասկանաք: Արմեն Բադալյան (քաղտեխնոլոգ)
Արմեն Բադալյան
Հակոբ, բա ու՞ր մնաց Ձեր գովերգած իշխանափոխությունը։
Արմեն
chein havatum vor Nikol@ haxtelu e ,dranov uzecel en asel ho etqan miamit chein vor havatan te ishxanutjunner@ toxnelu ein vor Nikoln haxti , u karzum em, vor terter@ shat shexecin u chapazancrecin et xosq@.... inch veraberum e nor @ndimutjan stexcman anhrazheshtutjan@ apa karzum em da ishxanakan sev,gaxtni propogandaji ardjunq e, nranq en et nershnchel u shrjanarutjan mej drel...ajs @ndimutjan het der verjaket@ dravac che ev der shat ban kareli e poxel....
sergik
|