Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԻԶՄ

Սեպտեմբերի 17-ին 52 կուսակցապետերի շարքում Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությանը մասնակցած մարքսիստ Դավիթ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին դժգոհել է հանդիպման մասնակից բոլոր կուսակցությունների լիդերների քաղաքական կուլտուրայի բացակայությունից: Մարքսիստի բողոքի պատճառն այն է, որ երբ Սերժ Սարգսյանը մտել է խորհրդակցության դահլիճ, նրա մուտքը չի ազդարարվել, իսկ կուսակցապետերն էլ ոտքի չեն կանգնել:
 
«Քաղաքական  ուժերի եւ նրանց լիդերների քաղաքական կուլտուրան այնքան ցածր է, որ արարողակարգը, նախագահին ընդունելու, չգիտես տեղեկացված չեն, թե անպատեհ է կազմակերպված, ոչ պատշաճ: Բայց ընդհանրապես, բոլոր երկրների նախագահները երբ մտնում են դահլիճ, շքախմբից նախագահի որեւէ մեկը պարտավոր է ազդարարելու նախագահի մուտքը՝ կամ ֆանֆառների, շեփորների, կամ օրնհներգի տակ, իսկ բոլորը պարտավոր են կանգնած, հոտընկայս դիմավորել: Անկախ նրանից, թե այդ նախագահի հետ ինչ քաղաքական փոխհարաբերություններ ունես, նա ազգի խորհրդանիշն է: Չկար, ոչ ազդարարվեց շքախմբի կողմից, ոչ էլ ոտքի կանգնեցին: Ես ստիպված իմ ելույթի ժամանակ ցուցադրական ոտքի կանգնեցի եւ ասացի. Հանրապետության նախագահի առաջ պետք է խոսել կանգնած, այնպես, ինչպես հայ ժողովրդի առաջ: Եվ ես իմ ելույթը ցուցադրաբար շարունակեցի հոտընկայս», ասում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը:


 

 

Միջկուսակցական խորհրդակցություն. հայ-թուրքական
ՀՅԴ ՉԻ ՓԱՐԱՏՎԵԼ
17:09:48 - 17/09/2009


Բաժնի նյութերը