|
Կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է սահմանել տարածքային նոր հարկատեսակներ: Այդ օրինագծով, ի թիվս մի շարք հարկատեսակների, նախատեսվում է մտցնել “հանրային տարածքները զբաղեցնելու հարկ”: Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հարկատեսակի կապակցությամբ կա այնպիսի անհստակություն, որ դա հիմք է տալիս մտածել, օրինակ, որ այդօրինակ հարկատեսակ կարող է կիրառվել ասենք հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ ժողովներ անցկացնողների նկատմամբ: “Որպես կանոն, միտինգները, եւ այլն, հանրային տարածքներում են անցկացնում, դրա համար սահմանվի հարկ: Եվ այնքան բարձր հարկ սահմանվի, օրինակ Երեւանում, որ պարզապես կտանի այդ քաղաքացիների կողմից սահմանադրական այդ իրավունքի չիրացմանը կամ նոր կոնֆլիկտների առաջացմանը”, մտահոգվում է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, այդպիսի ենթադրության համար հիմքը կա:
|