|
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 900 մլն դրամ, որից մրցակցային` 820 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 765 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 769 391 236 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9587 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս:
|