Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 12 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 160 ՀԱԶԱՐ ՄԵՔԵՆԱ

Toyota ընկերության սպասարկման ակցիային, որին ամբողջ աշխարհում առնչվում է մոտ 9 միլիոն Toyota մեքենաների, Ռուսաստանում բաժին կարող է ընկնել մոտ 160 հազար Toyota մեքենա: Հիշեցնենք, որ այսպես կոչված սպասարկման ակցիան ներառում է աշխարհով մեկ միլիոնավոր Toyota-ների հետկանչմանը, այն պատճառաբանությամբ, որ դրանցում կարող են անսարք լինել որոշակի դետալներ:
 
РБКdaily թերթը, հղում անելով Ռուսաստանում Toyota ընկերության ներկայացուցիչ Տատյանա Ռուսակովային, նշում է, որ 160 հազար մեքենան դա Ռուսաստան ներկրված Toyota-ների մոտ քառորդն  է: Ռուսակովան միաժամանակ նշել է նաեւ, որ սպասարկման ակցիայի անցկացման որոշում Ռուսաստանի մասով դեռ չի կայացվել, սակայն այն անձինք, ովքեր Toyota են վարում եւ կասկածում են իրենց մեքենայի անսարքությանը, կարող են դիմել պաշտոնական դիլերին, որը կզննի մեքենան եւ կպարզի` կա անսարքություն, թե ոչ:
 
Ի դեպ, Toyota-ների անսարքության հետ կապված տեղեկատվության ֆոնին, որը բավական երկար ժամանակ է առկա է բիզնես-տեղեկատվական հոսքերում, հետաքրքրական է այն, որ Հայաստանի պետական համակարգի ծառայական մեքենաների պարկը վերջին երկու-երեք տարիներին բավական ինտենսիվորեն եւ մեծ ծավալով համալրվում էր Toyota մեքենաներով, պատճառաբանելով, որ գին-որակ հարաբերակցության առումով այդ մեքենաները բավական շահավետ են:


 

 

Բաժնի նյութերը