Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ

«Այն Սերժ Սարգսյանը, որը սկսեց հանդիպումը եւ այն Սերժ Սարգսյանը, որը ավարտեց հանդիպումը, երկու տարբեր մարդիկ էին», սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի եւ քաղաքական կուսակցությունների հայ-թուրքական թեմայով խորհրդակցությունից հետո լրագրողներին ասել է դրա մասնակից, ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:
 
«Ես կարող եմ այսօր հավաստել մեկ փաստ, իմ տեսածի, որովհետեւ պայմանավորվածություն կա կոնկրետ մարդկանց ասածի մասին չխոսել, ընդհանուրի մասին, ես ձեզ կարող եմ ասել ընդհանուր իմ տեսակետը, որ հայկական քաղաքական դաշտը ավելի շատ կանգնած է ընդդիմության, ընդդիմադիր նկատի ունեմ՝ թե Դաշնակցության, թե մեր, թե ՀԱԿ-ի, բոլորի, բոլորի ընդդիմադիր տեսակետների վրա», հայտարարել է Արամ Կարապետյանը, նկատի ունենալով թե ցեղասպանության, թե Ղարաբաղի նախապայմանների հետ:
 
«Այդ բոլոր հարցերի հետ կապված, բոլոր, քաղաքական դաշտի տեսակետները շատ ավելի համահունչ էին մեր կարծիքներին, քան իշխանության», ասում է Արամ Կարապետյանը: Նա նշում է, թե չէր ասի, որ այդուամենայնիվ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը մնաց անփոփոխ:
 
«Ոչ, նմանատիպ բան ես չէի ասի: Վերջնական կարծիք, որպես այդպիսին, Սերժ Սարգսյանը չարտահայտեց դրա հետ կապված: Ասաց, որ այլ ձեւաչափերով նույնպես են հանդիպումներ լինելու», ասում է Արամ Կարապետյանը, նշելով, թե Սերժ Սարգսյանը կլիսել է թե իրենց, թե Դաշնակցության, թե Տիգրան Կարապետյանի արտահայտած մտահոգությունները: «Ասելով, որ այո, կան այդպիսի մտահոգություններ, բայց ցանկանում է, որպեսզի դա ավելի փաստարկված ներկայացվեն», ասում է Արամ Կարապետյանը: Նա խոստացել է, որ այդ ամենի մասին ինքը շատ շուտով փաստարկված, ամբողջական հանդես կգա մամուլում:
 
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության փոփոխությանը, ապա Արամ Կարապետյանն ասում է, թե նախ ասվել է, թե հնարավոր չէ փոփոխություն: «Հետո վերջում, պարոն Սարգսյանն ասաց, որ դա հնարավոր է, բայց պետք է հաշվի առնենք, որ եթե մենք ենք մտցնում, ուրեմն իրենք էլ են փոփոխություն մտցնելու, եւ այդ գործընթացը կձգձգվի: Կարող եմ ասել, որ միանշանակ ես համոզված եմ, որ այնպիսի տեսքով, ինչպիսին որ կան այդ արձանագրությունները, քայլերը, որոնք կարվեն դրա վավերացման համար, ստորագրման համար եւ այլն, խիստ հարված կհասցնեն իշխանության իմիջին», ասում է Արամ Կարապետյանը:


 

 

Միջկուսակցական խորհրդակցություն. հայ-թուրքական
ՀՅԴ ՉԻ ՓԱՐԱՏՎԵԼ
17:09:48 - 17/09/2009


Բաժնի նյութերը