|
Թուրքիան ետ է կանչել Շվեդիայի իր դեսպանին, այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարությունը դատապարտել է բանաձևը`այն համարելով “հիմնված բազմաթիվ սխալների վրա և անհիմն”: Հարյուր հազարավոր հայեր են սպանվել Օսմանյան կայսրությունում: Շատ պատմաբաններ և հայ ժողովուրդը համարում են, որ դա եղել է ցեղասպանություն և կան այլոք, ովքեր ժխտում են դա: Ավելի քան 20 երկիր ընդունել է այդ ջարդերը որպես ցեղասպանություն: Շվեդիայի արտաքին գործերի նախարարն ասել է, թե քվեարկությունը “սխալմունք” էր, բայց այն չի փոխել իր երկրի տեսակետը, որը պաշտպանում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Պատմական կոնֆլիկտ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կաևգավորելուն ուղղված քայլերը վերջերս տատանվում են: Հարյուր հազարավոր հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից, երբ տեղահանվել են Արևելյան Անատոլիայից: Նրանք սպանվել են զինվորների կողմից կամ մահացել են սովից կամ հիվանդություններից: Հայաստանը պնդում է, որ 1, 5 միլիոն հայեր են սպանվել, բայց Թուրքիան ասում է,թե այդ թիվը չափազանցված է և նաև շատ թուրքեր նույնպես մահացել են: Թուրքիան ընդունում է, որ վայրագություններ կատարվել են, բայց պնդում է, որ դրանք եղել են պատերազմի մի մասը, և հայերին բնաջնջելու ոչ մի փորձ չի արվել: Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան ընդունի այդ դեպքերը որպես ցեղասպանություն, բայց Թուրքիայի կառավարությունները մշտապես ժխտել են դա:
|