Սերժ Սարգսյանի առաջին ցուցակը պատրաստ է. Անուններ

  • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2017, 18:39
ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակին անդրադարձ կկատարի հաջորդ շաբաթվա  ընթացքում՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը կայանալիք կուսակցության Գործադիր մարմնի նիստում: Իսկ կուսակցության ԳՄ այսօրվա նիստում հստակեցվել են տարածքային ցուցակները: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին մանրամասներ ներկայացրեց, թե որ տարածքում ՀՀԿ-ն ում թեկնածությունն է առաջադրելու:

Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է 12 թեկնածու, որոնց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն մարգարյանի աներձագը:

Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում «հայտնի դեմքերից» առաջադրվել են պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը (Վովա Գասպարյանի փեսան): Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուներ են լինելու Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը:

Շիրակում կառաջադրվեն Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Տավուշում առաջադրվողների թվում կլինեն Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Աղայանը:

Գեղարքունիքից առաջադրվողների թվում են լինելու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Կոտայքում ՀՀԿ-ն կառաջադրի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գեներալ Սամվել Սանամյանի և այլոց թեկնածությունը:

Արագածոտնից առաջադրվողների թվում կլինեն Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը:

Արմավիրից ՀՀԿ-ն կառաջադրի գեներալ Սեյրան Սարոյանի, Հրանտ Գրիգորյանի, Նահապետ Գևորգյանի, Ալեքսան Պետրոսյանի և Առաքել Մովսիսյանի թեկնածությունը:

Վայոց Ձորից ու Սյունիքից կառաջադրվեն Աշոտ Արսենյանը, Սունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Լոռիից  առաջադրվողների թվում կլինեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Արարատից կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Ըստ Շարմազանովի՝ մարզեր կան, որտեղ ՀՀԿ-ն կունենա 13 թեկնածու, որոշ մարզերում էլ՝ 7-8:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն ՀՀԿ-անները միմյանց դեմ են պայքարելո՞ւ: «Ոչ, մեկը մեկի դեմ չեն պայքարելու: Մեր թեկնածուները բոլորը պայքարելու են հանուն նրա, որպեսզի առաջինը, Հայաստանի պառլամենտական ընտրությունները նախ լինեն օրինակելի և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, երկրորդ, որպեսզի հարազատ ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայներ», պատասխանեց Շարմազանովը:

Ամենաընթերցվածը