Վատ լուր Միհրան Պողոսյանի ու Իլհամ Ալիեւի համար

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2017, 12:31
Պանամայում ձերբակալվել են Mossack Fonseca իրավաբանական ընկերության համահիմնադիրներ Յուրգեն Մոսակը եւ Ռամոն Ֆոնսեկան: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի ու փողերի լվացման մեջ:

2016 թվականի ապրիլին գերմանական Süddeutsche Zeitung թերթը հրապարակել էր Mossack Fonseca ընկերության գաղտնի փաստաթղթերը, որոնցից հայտնի էր դարձել, որ տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրների ղեկավարներ, ներգրավված են եղել օֆշորային սխեմաների մեջ եւ այդպիսով թաքցրել իրենց եկամուտներն ու ունեցվածքը:

Օֆշորային այս սկանդալում նշված են եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունները: Հիշատակվում են նաեւ Պուտինի մերձավոր շրջապատը, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն:

Միհրան Պողոսյանն, ի դեպ, այս սկանդալից հետո հրաժարական էր տվել, հայտարարելով, թե չէր ցանկանա, որ իր անունը լինի Ալիեւի անվան կողքին:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Պանամայի գլխավոր դատախազությունը կասեցրել էր  «պանամական դոսյեի» գործի հետաքննությունը: Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանի մասով հետաքննությունը: Ներկայում Միհրան Պողոսյանն ակտիվ մասնակցում է ընտրարշավին:

Ամենաընթերցվածը