30-50 տարեկան տղամարդիկ ռուսաստաններում են հայրենիք փնտրում. Արթուր Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 16 Փետրվարի 2017, 15:25
«Պրոֆեսիոնալ բանակի հետ կապված. ես ինքս լինելով Անվտանգության խորհրդում` լուրջ ջատագովն եմ եղել, որպեսզի Հայաստանում պայմանագրային զինծառայողների թիվն ավելանա: Այսօր Հայաստանում Ռոսաստանի սահմանապահ զորեքերը 100 տոկոսով անցել են պայմանագրային զինծառայության: Աշխարհի առնվազն 30 երկրներում 18 տարեկան երեխան չի կանգնում սահմանի վրա: Մենք ի՞նչ ենք ասում: Մեր բյուջետային միջոցները բավարար են, որ մարդ գնա բանակ եւ ստանա աշխատավարձ: Սահմանամերձ շրջաններում 30-50 տարեկան մարդիկ ռուսաստաններում հայրենիք են փնտրում, սակայն նրանք կարող են գնալ բանակ, ծառայել եւ դրա դիմաց ստանալ աշխատավարձ», այսօր կայացած ասուլիսում ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:


Ամենաընթերցվածը