Սեյրան Օհանյանը պատմել է Պավել Մանուկյանի հետ միջադեպի մասին

  • Ներքին կյանք - 17 Փետրվարի 2017, 14:30
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ նախկինում վեճ ունեցել է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ 2005 թվականին, երբ ինքը պաշտոնավարում էր Արցախում, իր աշխատասենյակում ծեծել է Պավիկ Մանուկյանին և թքել նրա ջրով բաժակի մեջ, Օհանյանը պատասխանեց. “Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետևյալը՝ իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավել Մանուկյանի հետ մենք երկարատև բարձր մակարդակի հարաբերություններ ենք ունեցել: Այնուհետև իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթով Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, և  նրանք ինչ հարցով դիմել են պաշտպանության նախարարին, ես փորձել եմ աջակցել”, պատասխանեց նա:

Հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին ու Վոլոդյա Ավետիսյանին ինքը համարո՞ւմ է քաղբանտարկյալներ, Օհանյանը պատասխանեց, որ նրանց երկուսին էլ հարգում է, իր մարտական ընկերներն են: “Այսպիսի հարցադրումների անընդհատ շահարկումը ճիշտ չէ: Քաղբանտարկյալներ հասկացությանը պետք է գնահատական տան համապատասխան իրավական մարմինները”, նշեց նա:


Ամենաընթերցվածը