«Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով». Սեյրան Օհանյան

  • Ներքին կյանք - 17 Փետրվարի 2017, 15:13
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ ունեցվածք չունի, իսկ Վահագնի թաղամասում վարձով է բնակվում:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Երևանի Սայաթ Նովա փողոցի շինությունն իր հարակից օբեյկտներով, Վահագնի թաղամասի շքեղ առանձնատունը, երբ տարիներ շարունակ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, նա պատասխանեց.

«Այդ տեղեկությունները, որոնք կան լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ իրոք Վահագնի թաղամասում Վահագն Հովնանյանը տարիներ առաջ՝ 2008 թվականին, ինձ նվիրել է մի հողակտոր, որն այլևս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»:

Ամենաընթերցվածը