Անդրեյ Պյատախինն արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրին

  • Բիզնես - 17 Փետրվարի 2017, 14:18
17 Փետրվարի, 2017 թ., Երևան. Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:

Կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի և կորպորատիվ բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Beeline-ի գլխավոր տնօրեն պարոն Անդրեյ Պյատախինը խրախուսվեց  շնորհակալագրով:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հանձնելով շնորհակալագիրը նշեց,- «Թույլ տվեք շնորհավորել և ՀՀ վարչապետի կողմից փոխանցել Ձեզ շնորհակալագիրը: Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման և կայունացման»:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապեստյանին իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար և ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

Նշենք, որ ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր և արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության և երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:

Ամենաընթերցվածը