Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

8-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ` ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Այսօր Ժառանգություն կուսակցության մամուլի ասուլիսում Կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը եւ ԿԸՀ-ում Ժառանգության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը հայտարարեցին շուրջ 30 տեղամասային ընտրական հանձնաժողովների Ժառանգության տեղերի կորստի մասին: Ըստ Անահիտ Բախշյանի` 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ժառանգության ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը տվյալ ընտրատարածքում գտնվող ՏԸՀ-ների` Ժառանգության տեղերում, նշանակել է կուսակցության հետ առնչություն չունեցող անձանց: Ավելին, նրանք հանդիսանում են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անդամներ: Ինչպես նշեցին Ժառանգության ներկայացուցիչները, իրավիճակը փոխելու իրենց բոլոր ջանքերը, այդ թվում եւ դիմումները` ուղղված ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանին եւ թիվ 8 ԸԸՀ նախագահ Օ. Գրիգորյանին, ապարդյուն են անցել: Ընդգծելով, որ այլ ընտրատարածքներում նման խնդիրներ չեն առաջացել` Զոյա Թադեւոսյանն ու Անահիտ Բախշյանն առաջարկեցին հատուկ ուշադրություն դարձնել այդ ընտրատարածքին` ներգրավելով դիտորդների, վստահված անձանց, ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավորներին: Ի դեպ, վերջում Զոյա Թադեւոսյանը նշեց, որ որեւէ ՏԸՀ-ում Ժառանգության ներկայացուցիչները չեն ընտրվել հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ կամ քարտուղար:

Հիշեցնենք, որ 8-րդ ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի մասը:


 

 

Երեւանի քաղաքապետի ընտրություն
ԴԱՎԻԹԸ ԹՈՂ ՍՊԱՍԻ
13:28:06 - 19/06/2009


Բաժնի նյութերը