Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ...

15-րդ դարում, Հռոմում դատում էին Բալթազար Կոսա անունով մի մարդու: Նրա մեղադրական դատավճիռը բաղկացած էր յոթանասունչորս կետից, որից քսանը չհրապարակվեց, որովհետև չափազանց զարհուրելի էին այդ մարդու գործած հանցանքները: Իսկ ամբողջ դատավարության մեխն այն էր, որ այդ մարդը պղծել էր երեք քույրերի, որոնցից ամենաավագը 12 տարեկան էր: Ոչինչ  չփրկեց  այդ  մարդուն դատավճռից, ոչ հարստությունը, ոչ ամբողջ  եվրոպայի վրա ունեցած նրա անսահամանափակ իշխանությունը: Բալթազար Կոսան` նույն ինքը Հռոմի Հովհաննես 23-րդ պապը դատապարտվեց, ինչպես կդատապարտվեր ցանկացած այլ մարդ նման հանցանքի համար: Ինչպես տեսնում եք, մանկապղծությունը երբեք (նույնիսկ միջնադարում) չի ներվել ոչ ոքի:
 
Պատահական չի, որ նույնիսկ քրեական աշխարհի օրենքները դատապարտում են մանկապիղծներին: Սակայն այն, ինչ կատարվում է մեր օրերում, մեր կողքին, մեզ ստիպում է զարհուրել:
 
Էքսպերտների  միավորումը իր վրդովմունքն է արտահայտում Մարիամ Սուխուդյանին սուտ մատնության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու փաստի առթիվ: Մենք մեր աջակցությունն եք հայտնում Մարիամին ու պահանջում ենք բոլոր բարոյական մարդկանցից իրենց վերաբերմունքն արտահայտել մանկապղծության այս դեպքի կապակցությամբ: Այլապես ստացվում  է, որ մենք Հռոմի Պապից էլ…
 
Էքսպերտների միավորում
 
Հ.Գ. Այս ամբողջ պատմության մեջ անպայման կուզենայինք առանձնացնել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի այն հերոս սանուհիներին, որոնք չվախեցան բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցածի մասին, դրանով կանխելով նման միջադեպերի կրկնությունը և Հայլուր լրատվական ծրագրին, որն իր եթերից ցուցադրեց այդ ռեպորտաժը:


 

 

Բաժնի նյութերը